Արտադրությունը և տեսականին


Hipp ձեռնարկության գլխավոր գրասենյակը գտնվում է Պֆաֆենհոֆեն (Բավարիա) քաղաքում, որտեղից սկսվել է նրա պատմությունը: Այսօր ձեռնարկության արտադրանքը ներկայացված է ավելի քան 50 Եվրոպական երկրում և Ասիայում: Դրանց մեջ են Գերմանիան, Անգլիան, Ավստրիան, Շվեյցարիան, Սկանդինավիան երկրները, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Խորվաթիան, Չեխիան, Լեհաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Հունգարիան, Թուրքիան և այլն:


Ձեռնարկությունն արտադրում է Hipp մանկական սնունդ և մանկական խնամքի միջոցներ Hipp Babysanft: Ամբողջ արտադրությունը կենտրոնացված է Գերմանիայի,Ավստրայի, Խորվաթիայի, Հունգարիայի և Շվեյցարիայի արտադրամասերում: Ի դեպ, Hipp-ի 80%-ից ավել տեսականին արտադրվում է ֆիրմային արտադրամասերում: Ինչպես ասում է ԿլաուսՀիպը. «Միայն սեփական արտադրությունը կարող է ապահովել արտադրանքի անհրաժեշտ որակը: Գլխավորը՝ Hipp ձեռնարկության արտադրանքը բոլոր երկրների համար արտադրվում է նույն ձեռնարկություններում և միատեսակ չափանիշներով»:

Hipp-ի ամբողջ տեսականին մշակված է այնպես, որ ծնողները կարողանան ապահովել իրենց երեխաների լիարժեք և բազմազան սնունդն ու մաշկի խնամքը, եթե նույնիսկ օգտագործեն միայն Hipp-ի արտադրանքը: Hipp մանկական սննդամթերքն ընդգրկում է կաթնային և հիպոալերգիկ կաթնախառնուրդները, թեյերը և հավելյալ սնուցման բոլոր տեսակները. հյութերը, ըմպելիքները, մրգային, բանջարեղենային, մսա և ձկնաբանջարեղենային պյուրեները, կաթնային և ոչ կաթնային շիլաները, թխվածքաբլիթները , ջուրը և այլն:
Hipp Babysanft մանկական խնամքի միջոցների տեսականին ընդգրկում է լոգանքի և մաշկի խնամքի միջոցներրը՝ սկսած ծննդյան օրվանից:


Hipp-ի արտադրանքում հաշվի են առնված ոչ միայն երեխաների ֆիզիոլոգիական պահանջները՝ ըստ տարիքի, այլև տարբեր երկրների ազգային ավանդույթները, օրինակ՝ Արևմտյան Եվրոպայում TM Hipp-ում չկա հնդկաձավարի շիլա, որը սակայն շատ օգտագործվում է սլավոնական երկրներում: Շատ յուրահատուկ է տեսականին Իտալիայում և Հունգարիայում, ուր նախընտրում են կանաչ ոլոռ և մակարոն: Այս առանձնահատկություններով էլ պայմանավորված են Hipp-ի տեսականու մեջ եղած տարբերությունները տարբեր երկրներում: