Փիլիսոփայությունն ու արժեքները


Ներկայումս մանկական սննդի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների մեծ մասն ակցիոներային ընկերություններ են՝ նշանակված տնօրեններով: Նրանց հիմնական նպատակն ակցիոներների համար գերշահույթ ապահովելն է:
Ի տարբերություն նրանց՝ Hipp ձեռնարկությունը պատկանում է Հիպ ընտանիքին, որի ղեկավարումը փոխանցվում է սերնդե սերունդ՝ բացառապես ընտանիքի անդամներին, ում նպատակը երեխաների համար բացարձակապես որակյալ սննդի ապահովումն է:

Որպես մանկական սնունդ արտադրող ձեռնարկություն՝ «Հիպը» մեծ պատասխանատվություն է կրում գալիք սերունդների հանդեպ, ուստի արտադրության գործընթացում համապատասխանաբար հաշվի է առել սոցիալական, տնտեսական և էկոլոգիական բոլոր խնդիրները:
Ձեռնարկության փիլիսոփայությունն է՝ արտադրել ամենաբարձր որակի և առողջ մանկական սնունդ ՝ բնությանը համահունչ:

Օրգանիկ սննդի աճեցումը, միջավայրի պահպանությունը, բիոլոգիական տեսակների պահպանումը դարձել են ձեռնարկության առաքելությունը:
Գեորգ Հիպ (1905-1967)

-Ես կվաճառեմ միայն այնպիսի սնունդ, որը բավականաչափ լավ է իմ ընտանիքի սնուցման համար:
Կլաուս Հիպ (1938)

-Որակ և անվտանգություն՝ հանուն մեր երեխաների առողջության և այն միջավայրի պահպանության, որտեղ մեծանալու են նրանք: