Հիմնադրման պատմությունը


Հիմնադրման պատմությունը. ընտանեկան հրուշակեղենի արտադրամաս, որտեղ Իոսիվ Հիպն առաջին անգամ պատրաստեց կաթնախառնուրդ

Լավ գաղափարը արտադրության հաջողության գրավականն է...
Hipp-ի հիմնադիրը` Յոզեֆ Հիպը, իր երեխաների համար ստեղծեց հիանալի կաթնախառնուրդ, որը դյուրամարս էր և սննդարար: Հենց դա էլ դարձավ Hipp ապրանքատեսականու առաջին արտադրանքը:

1887թ. Յոզեֆ Հիպն ամուսնացավ իր հայրենակցուհի Մարիա Օստերմեյերի հետ: 1899թ.՝ աղջկա ծնունդից 1 տարի անց, Հիպի ընտանիքում ծնվեց զույգ երեխա և, ընտանիքը կանգնեց երեխաների սնուցման խնդրի առաջ, քանի որ Մարիան արդեն չէր կարողանում կերակրել նրանց անհրաժեշտ չափով: Տաղանդավոր և հնարամիտ հրուշակագործը գտավ ելքը. թխեց չոր գալետներ, վերածեց դրանք ալյուրի, խառնեց կաթի և ջրի հետ՝ ստանալով դյուրամարս և սննդարար կաթնախառնուրդ իր երեխաների համար: Զույգերը մեծացան նույնքան առողջ, որքան Մարիայի և Յոզեֆ Հիպի մյուս 5 երեխաները:

Աստիճանաբար չորահացի այդ հրաշալի ալյուրի մասին լուրը տարածվեց շրջապատում, և սնուցման նմանատիպ խնդիրներ ունեցող ընտանիքները սկսեցին գնել այն: Հետզհետե Յոզեֆ Հիպն ընդլայնեց իր արտադրությունը` արտադրության մեջ ընդգրկելով իր մի քանի հրուշակագործ ընկերներին:

Յոզեֆ Հիպի տղաներից մեկը` Գեորգի Հիպպը (1905-1967թթ.), առանձնահատուկ լրջությամբ է վերաբերվում գործին. դեռ 16 տարեկանում նա անձամբ առաքում էր բոլոր պատվերները:
Շուտով նա որոշում է ընդլայնել ընտանեկան բիզնեսն ու 1932թ.-ին հիմնադրում է «Հիպ» ընկերությունը՝ վերածելով այն արդյունաբերական արտադրության։

20-րդ դարի կեսերին Գեորգ Հիպը որոշեց արտադրել նաև մանկական հավելյալ սնունդ: 1957-58թ.-ին շուկայում հայտնվեց 4 տեսակի արտադրանք՝ 2 տեսակի բանջարեղենային և 2 տեսակի միս-բանջարեղենային պյուրեներ:

Միաժամանակ (1956թ.-ից) նա սկսեց առանց պարարտանյութերի մրգերի և բանջարեղենի մշակումը. սա նրա առաջին քայլերն էին օրգանիկ սննդամթերքի աճեցման գործում:

Երբ 1967թ.-ին Գեորգ Հիպը մահացավ, նրա 29-ամյա որդին`Կլաուս Հիպը, ստանձնեց ձեռնարկության ղեկավարումն ու հետագա զարգացումը: Արդեն 45 տարի է Կլաուս Հիպը ղեկավարում է Hipp ձեռնարկությունը՝ խստորեն պահպանելով հոր ներդրած սկզբունքները: