ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ


Կրծքով սնուցումը կյանքի լավագույն սկիզբն է և լիարժեք սնունդ մանկիկի համար: Մայրական կաթի մեջ պարունակվում են այն բոլոր սննդարար նյութերը, որոնք անհրաժեշտ են նորածնին:
Կրծքով սնուցումը նպաստում է երեխայի ֆիզիկական աճին, մտավոր զարգացմանը, ինչպես նաև՝ նորմալ մարսողությանը, պաշտպանում է տարբեր վարակներից, ալերգիայից և փորլուծությունից:
Կրծքով կերակրումն օգնում է նաև մոր ու մանկան հարաբերությունների մերձեցմանը և հարազատացնում նրանց:
Այս պատճառով էլ խորհուրդ է տրվում երեխաներին մինչև 6 ամսականը կերակրել ԲԱՑԱՌԱՊԵՍ կրծքով, և շարունակել կրծքով սնուցումը մինչև 2 տարեկանը։ Երեխայի հավելյալ սնուցումը սկսել 6 ամսականից։
HiPP-ը համոզված է կրծքով կերակրման առավելություններում թե մոր, թե երեխայի համար և լիովին աջակցում է կրծքով սնուցմանը՝ ԱՀԿ խորհուրդների համապատասխան: Մինչ կորոշեք անցնել խառը կամ արհեստական սնուցման՝անպայման խորհրդակցեք Ձեր մանկաբույժի հետ: Կաթնախառնուրդ օգտագործելիս հատուկ ուշադրություն դարձրեք տուփի վրա նշված կարևոր տեղեկություններին, ինչպես նաև՝ պատրաստման և պահպանման ցուցումներին:
Եթե Դուք արդեն պետք է օգտագործեք կաթնախառնուրդ՝ Hipp կաթնախառնուրդների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար սեղմեք այստեղ։
Եթե Ձեր բալիկն արդեն 6 ամսական է, և Դուք պատրաստվում եք նրան տալ հավելյալ սնունդ, Hipp-ի հավելյալ սննդի տեսականուն ցանոթացեք այստեղ։
Կաթնախառնուրդի կամ հավելյալ սնուցման օգտագործման, ինչպես նաև նորածնի խնամքին վերաբերող Ձեր բոլոր այլ հարցերին սիրով կպատասխանեն մեր մանկաբույժները: Ձեր հարցերը կարող եք ուղարկել hipp@natalipharm.am էլ. հասցեին կամ գրել Hipp-Armenia ֆեյսբուքի էջին: