Ինչպե՞ս ապահովել մանկիկի հանգիստ քունը

Հոգատար մայրիկը գիտի՝ որպեսզի երեխան լավ տրամադրություն ունենա օրվա ընթացքում, պետք է հանգիստ քնի գիշերը: Իսկ ինչպե՞ս ապահովել մանկիկի հանգիստ քունը: Կա մի քանի պարզ խորհուրդ.
-փոքրիկը պետք է կուշտ քնի. եթե նա արդեն կրծքի կաթով չի սնվում, լավ կլինի քնից առաջ նրան ինչ-որ թեթև բան տալ, օրինակ՝ կեֆիր կամ մանկական խառնուրդ:
-Փորձեք կազմակերպել երեխայի օրվա ճիշտ ռեժիմն ու պահպանել այն: Լավ կլինի, որ ցերեկվա քնից հետո նա միշտ նույն ժամին արթնանա, որպեսզի հետո հանգիստ քուն մտնի գիշերը:
-Հաճախ զբոսնեք փոքրիկի հետ և նրա հետ շարժուն խաղեր խաղացեք:
-Լոգանքը նույնպես նպաստում է հանգիստ քնին:
-Հորինեք Ձեր «արարողակարգը» քնից առաջ, օրինակ՝ լոգանք ընդունեցիք, հագաք գիշերազգեստը, պառկեցիք անկողնու մեջ, օրորոցային լսեցիք և քնեցիք…
-Խուսափեք երեխային խիստ տաք կամ հով պահելուց: