ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի ծնողներ, Hipp ավստրիական ընկերության Հայաստանի գրասենյակը պաշտոնապես տեղեկացնում է, որ համաձայն Կրծքով կերակրման խրախուսման և սննդի շրջանառության մասին ՀՀ օրենքի՝ երեխան պետք է բացառապես կերակրվի կրծքով մինչև 6 ամսական հասակը։ Նույն օրենքի համաձայն՝ չի թույլատրվում նաև վաճառքը այդ արտադրանքի։

Hipp-ը հանդիսանում է ավստրիական ընկերություն և արտադրվում է բացառապես Եվրոպայում՝ տեղի օրենքների համապատասխան, որտեղ հավելյալ սնուցման չափորոշիչներն այլ են։ Այդ իսկ պատճառով ընկերության Հայաստանի գրասենյակը Hipp արտադրանքը ներմուծելիս համապատասխանեցնում է այն ՀՀ օրենքներին՝ նոր հանձնում վաճառքի (կից ներկայացնում ենք օրենքի տվյալ կետը):

Եթե ձեր երեխաներն օգտվել են այդ արտադրանքից Hipp-ի կողմից նշված տարիքին համապատասխան, մի մտահոգվեք, նշանակում է այդ սնունդը համապատասխանեցված է երեխայի տվյալ տարիքին և կարելի է կիրառել։ Hipp-ը սա հաստատում է իր որակի սերտիֆիկատներով։

Հետևյալ լինքով` http://goo.gl/41UTLy , կարող եք ծանոթանալ Hipp ընկերության կենտրոնական գրասենյակի թույլտվությանը՝ փոքր հասակի երեխայի համար նախատեսված սննդատեսակը ՀՀ-ում վաճառել՝ սկսած 6 ամսականից նշագրումով։